ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունում կայացել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:
Երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարևորել է նրանց մասնակցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքին, հետաքրքրվել է, թե ինչպիսին է Հայաստանի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը: Երիտասարդները հարցեր են տվել Արմեն Սարգսյանին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ։